«Հրապարակ» օրաթերթը գրում է. Ծառուկյան դաշինքում, մասնավորապես ԲՀԿ սեկտորում, խուլ դժգոհություն կա համամասնական եւ ռեյտինգային ցուցակներում ընդգրկվելիք քաղաքական ուժերից եւ գործիչներից` ընդհուպ մինչեւ Ստեփան Դեմիրճյան, որի «էռան», ըստ ԲՀԿ-ականների, ավարտվել է դեռ 2003 թվականին, երբ նա գնաց «թեյ խմելու»:
Սակայն ամենաշատը ԲՀԿ-ականների «ներվերի» վրա ազդում են գաղափարական, լիբերալ, լուրջ ուղի անցած «տղերքը»` ի դեմս նախկին արտգործնախարար, երկար տարիներ ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչ, ղարաբաղյան խնդրի լավագույն գիտակ Ալեքսանդր Արզումանյանի եւ նրա «նապարնիկ» Արարատ Զուրաբյանի, որոնք արեւմտյան արժեկիրներ են։ «ԵԱՏՄ-ին վերաբերող հենց առաջին իսկ քվեարկության-քննարկման ժամանակ նրանք հակադրվելու են մեզ»,- «բողոքեց» ռուսոֆիլ ԲՀԿ-ականը, որին էլ ավելի զայրացրել էր հնչակներից Նարեկ Գալստյանի «ընտրությունը»` «կարգին կնիկ» Լյուդմիլա Սարգսյանի փոխարեն. «Մոռացել են, որ Նարեկ Գալստյանը վարչապետ Տիգրան Սարգսյանի խորհրդականն էր ու գենետիկորեն անհամատեղելի ԲՀԿ-ի հետ»»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: