Դեսպան Մկրտչյանի հանդիպումը Լիտվայի Ազգային գրադարանի տնօրենի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 31-ին Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպեց Մարտինաս Մաժվիդասի անվան Լիտվայի ազգային գրադարանի տնօրեն Ռենալդաս Գուդաուսկասին։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Ազգային գրադարանի հետ համատեղ գիտական և մշակութային ծրագրեր իրականացնելու հեռանկարները։ Դեսպան Մկրտչյանը շնորհակալություն հայտնեց Ռենալդաս Գուդաուսկասին Հայոց ցեղասպանության հարյուրամյակին նվիրված ցուցահանդես անցկացնելու կապակցությամբ։

Իր հերթին Լիտվայի ազգային գրադարանի տնօրենը բարձր գնահատեց Հայաստանի Հանրապետության դեսպանության հետ հաստատված համագործակցությունը։ Այդ համատեքստում ընդգծվեց Հայաստանի Ազգային գրադարանի հետ հարաբերությունները էլ ավելի խորացնելու պատրաստակամությունը։

Դեսպան Մկրտչյանը հանդիպման ավարտին Լիտվայի Ազգային գրադարանին նվիրեց Հայոց պատմությանը նվիրված գրականություն՝ հավելելով, որ հետագայում ևս գրադարանին կտրամադրվեն Հայոց պատմությանը և մշակույթին նվիրված տարբեր գրքեր։




Լրահոս