«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը, որ ՀՀԿ ռեյտինգային ցուցակով պատրաստվում է առաջադրվել Երեւանի թիվ 1 ընտրատարածքում, արդեն բացահայտ ընտրարշավ է սկսել: Ընդ որում, դա անում է բարեգործության անվան տակ: Մ. Պողոսյանն իրեն պատկանող «Քեթրին» բարեգործական կազմակերպությունը Երեւանի Քանաքեռ-Զեյթուն համայնքների դպրոցականների եւ ուսուցչական կոլեկտիվների համար էքսկուրսիաներ է կազմակերպում իրեն պատկանող «Ձմեռային այգում»: Ի դեպ, լուրեր կան, որ Մ. Պողոսյանը պատգամավոր դառնալու համար պատրաստ է մեծ գումարներ ծախսել, եւ Քանաքեռ-Զեյթունում արդեն խոսում են, որ մեկ ձայնը կարող է հասնել ընդհուպ 100 ԱՄՆ դոլարի: Մեկնաբանությունների համար դիմեցինք պարոն Պողոսյանին, սակայն նա համառորեն չէր պատասխանում մեր զանգերին»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: