![](https://armlur.am/wp-content/uploads/2017/02/mcu_james-isco-2-271014-q-miniqw-590x358.jpg)
Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ցանկանում է ուժեղացնել թիմի կիսապաշտպանության և հարձակման գծերը:
Ըստ այդմ, իտալացի մասնագետը ցանկանում է գերմանական ակումբում տեսնել իր Մադրիդի «Ռեալ»-ի մի քանի ֆուտբոլիստների: Խոսքը կիսապաշտպաններ Խամես Ռոդրիգեսի, Իսկոյի, Ալվարո Մորատայի մասին է:
«Diario Gol»-ը հայտնում է, որ Ռոդրիգեսը և Մորատան դժգոհ են, որ չեն ստանում բավարար խաղային ժամանակ, իսկ Իսկոն չի ձգտում երկարաձգել ակումբի հետ պայմանագիրը: