Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան Մոսկվայի հետ որևէ տարաձայնություն չունի Սիրիայում թուրքական «Եփրատի վահան» ռազմական օպերացիայի հարցում, փոխանցում է թուրքական Akşam թերթը:
Այս մասին նա ասել է սեփական ինքնաթիռում Պարսից ծոցի երկրներ այցի ավարտից հետո:
«Ռուսաստանի հետ տարաձայնություններ չունենք: Ռուսաստանը միայն ասել է, որ լավ կլիներ, եթե առաջ շարժվեինք Էլ-Բաբից դեպի հարավ և արևմուտք»,-նշել է Էրդողանը՝ հավելելով, որ Սաուդյան Արաբիան ևս աջակցում է Թուրքիային՝ Սիրիան ահաբեկիչներից ազատելու հարցում:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Թուրքիայի ռազմաօդային ուժերը «Եփրատի վահան» օպերացիայի շրջանակներում ոչնչացրել են թունելներ, որոնցից ահաբեկիչներն ակտիվորեն օգտվել են Էլ-Բաբում: