Գյումրիի «Շիրակը», որն այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Թուրքիայում, վերջին ստուգողական հանդիպումը կանցկացնի` մրցելով Լուգանսկի «Զարյայի» հետ, հայտնում է ուկրաինական ակումբի պաշտոնական կայքը:
«Զարյայում» է հանդես գալիս Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Գեղամ Ղադիմյանը:
«Զարյան» ի սկզբանե նախատեսել էր ստուգողական հանդիպում անցկացնել Բաթումիի «Դինամոյի» հետ, սակայն ծրագրերը փոխվել են:
«Զարյայի» և «Շիրակի» միջև հանդիպումը տեղի կունենա փետրվարի 22-ին: