Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանում Հյուսիսային Կորեայի դեմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը նախագահի հրամանագրի ծրագիր է նախապատրաստել, որով կուժգնացվեն ԿԺԴՀ դեմ պատժամիջոցները:

Ինչպես հայտնում է ՌԲԿ-ն, փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պորտալում:

Նոր պատժամիջոցների սահմանումը կապված է 2016թ. նոյեմբերի 30-ին ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից բանաձևի ընդունման հետ, որով նախատեսվում է սահմանափակող միջոցներ կիրառել ԿԺԴՀ նկատմամբ՝ ի պատասխան միջուկային փորձարկումներին, ինչպես նաև 2006թ. դեկտեմբերի 30-ին ընդունված դաշնային օրենքին համապատասխան:

2016թ. հունվարին Հյուսիսային Կորեան հայտարարել էր ջրածնային ռումբի հաջող փորձարկման մասին, իսկ մեկ ամիս անց՝ հրթիռի արձակման մասին:




Լրահոս