Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Բարեկամության շքանշանով պարգևատրել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Իր հերթին, Էդվարդ Նալբանդյանը պարգևատրել է ՌԴ ԱԳՆ մի շարք աշխատակիցների: Երկրորդ կարգի Պատվո շքանշան են ստացել ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Եվդոկմիովը, ՌԴ ԱԳՆ հյուպատոսական դեպարտամենտի տնօրեն Եվգենի Իվանովը, ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և տպագրության դեպարտամենտի տնօրեն Մարիա Զախարովան, ՌԴ ԱԳՆ ԱՊՀ չորրորդ դեպարտամենտի տնօրեն Ալեքսեյ Պավլովսկին: