Օբամային ցանկանում են տեսնել Ֆրանսիայի նախագահի պաշտոնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի ֆրանսիացի երկրպագուները ցանկանում են նրան առաջադրել նախագահի պաշտոնում, փոխանցում է ABC News-ը:

Հաղորդվում է, որ Փարիզում Obama17 գրությամբ պաստառներ են հայտնվել, որոնց վրա կա հղում՝ obama2017.fr կայքին:

Նախաձեռնողները խնդրում են ֆրանսիացիներին ստորագրել խնդրագիրը, որպեսզի ԱՄՆ նախկին նախագահը մասնակցի Ֆրանսիայի նախագահական ընտրություններին: Դրա համար, ինչպես նշում են կազմակերպիչները, անհրաժեշտ է հավաքել 1 միլիոն ստորագրություն:

«Օբաման այդ աշխատանքի համար ամենահարմար ռեզյումեն ունի»,-բացատրում են Օբամայի ֆրանսիացի երկրպագուները:

Սակայն ABC News-ն ընդգծում է , որ կա մեկ խնդիր՝ Ֆրանսիայի նախագահը պետք է ֆրանսիացի լինի:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Օբաման ԱՄՆ-ի բոլոր նախագահների վարկանիշային ցուցակում 12-րդ տեղն է զբաղեցրել:




Լրահոս