Արդեն տևական ժամանակ է, ինչ հայ-ադրբեջանական շփման գծում լարված իրավիճակ է: Չդադարող գնդակոծությունները հետզհետե ավելի մտահոգիչ են դառնում, քանի որ հակառակորդն արդեն գործի է դնում ծանր զինտեխնիկա և հայկական դիրքերը գնդակոծում խոշոր տրամաչափի ականանետերից և նռնականետերից:
ArmLur.am-ն այս մասով զրուցեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի հետ:
-Պարո՛ն Շահնազարյան, վերջին ժամանակահատվածում կրկին լարված իրավիճակ է շփման գծում, երբ ադրբեջանական կողմն ակտիվանում է, նշվում է, որ դա կապված է ԼՂՀ-ում կամ ՀՀ-ում սպասվող ինչ-որ նշանակալի գործընթացի հետ: Այս անգամ, ըստ Ձեզ` ինչով էր պայմանավորված Ադրբեջանի նման ակտիվացումը:
-Նման ճանպարհով Ադրբեջանը փորձում է միանգամից մի քանի խնդիր լուծել: Առաջինը՝ դա պայմանավորված է Ադրբեջանի դեմ քաղաքական զարգացումներով, իշխանության ներսում տեղի ունեցող ընթացքներով, որի արդյուքնում, ըստ էության, Ալիևը նոր լծակներ է տալիս իրեն սատարող հիմնական երկու կլաններին՝ պաշարներին և նախաիջևանցիներին, և իհարկե նաև Խոջալուի ազատագրման 25-ամյակին և դրան հետևած Աղդամի դեպքերին: Դա ինֆորմացման առումով վաճառվելու է Ադրբեջանի բնակչությանը, ցույց տալու, թե Ալիևը հետամուտ է լինում խնդիրների լուծմանը և հակահայկականությունը դարձնում են իրենց համար քաղաքական բրենդ: Եթե, պատճառը վերցնենք, գլխավորը մեկն է՝ հայ-ադրբեջանական թշնամությունը, և այն բոլոր պաշտոնները, որոնք վերջին շրջանում, հատկապես ապրիլյան իրադարձություններից հետո, ունեցել են ադրբեջանական կողմը: Ալիևը փորձում է ինչ-որ կերպ շտկել իրավիճակը:
– Ադրբեջանը շարունակում է ինտենսիվորեն խախտել հրադադարը: ինչի՞ կարող է հանգեցնել այս չդադարող, պատերազմական վիճակը:
-Եթե խոսքը պատերազմին է վերաբերվում, ապա պետք չէ բացառել, ըստ էության, հիմա էլ այդպիսի իրավիճակ է, բայց այստեղ, թերևս հետագա զարգացումները դժվար է կանխատեսել, քանի որ ակնհայտ է, որ Ադրբեջանը պատրաստ չէ այդ նույն սցենարին: Նրանք չեն կարող անսպասելիության գործոնը օգտագործել, ինչպես դա ապրիլին է եղել: Ես կարծում եմ, որ Ալիևը դա հասկանում է և կփորձի խուսափել դեպքերի այսպիսի զարգացումից:
Լիդա Եղիազարյան