Արցախում գարնանը կարող է պատերազմ սկսվել. Թոմաս դե Վաալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախում լայնամասշտաբ մարտական գործողությունների վերսկսման ռիկսը բավականին բարձր է, այն, ինչ տեղի ունեցավ 2016թ. ապրիլին, կարող է կրկնվել այս տարվա գարնանը: Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին ասել է բրիտանացի լրագրող, Կարնեգի հիմնադրամի գիտաշխատող Թոմաս դե Վաալը:

Նրա խոսքով՝ գարնան գալուստը «ամենահարմար ժամանակն է լեռնային տարածքում պատերազմ սկսելու համար»: Նա նաև նշել է, որ հակամարտության երկու կողմերը հասկանում են բանակցությունների շարունակման անհրաժեշտությունը, սակայն կան գործոններ, որոնք դրան չեն նպաստում, մասնավորապես, ըստ փորձագետի, դա «ԱՄՆ նախագահ Դոլանդ Թրամփի նշանակումն ու Հայաստանում խորհրդարանական ընտրություններն են»:

«Այնուամենայնիվ, չկան հիմքեր, որպեսզի կողմերը հրաժարվեն բանակցային գործընթացից»,-նշել է Վաալը:




Լրահոս