Դատական համակարգում նոր նշանակումներ են սպասվում. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Դատական համակարգում առաջիկայում նոր նշանակումներ են սպասվում: Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Նարինե Հովակիմյանը, Շենգավիթի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Կարեն Մարդանյանը, Սյունիքի դատավոր Անդրանիկ Մնացականյանը տեղափոխվեցին վերաքննիչ քրեական դատարան, եւ առաջին ատյանում թափուր տեղեր առաջացան: Մեր տեղեկություններով` Լոռու մարզի դատավոր կնշանակվի Սուսաննա Գզողլյանը՝ վճռաբեկ դատարանի դատավոր Ելիզավետա Դանիելյանի օգնականը: Շենգավիթի դատավորի պաշտոնի հավակնորդը Վաչիկ Մարգարյանն է: Իսկ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախկին նախագահ, թոշակի անցած Դավիթ Ավետիսյանի ազգականը` Գեղամ Ավետիսյանը, նշանակվելու է Կոտայքի դատարանի դատավոր` փոխարինելով թոշակի գնացած Յուրա Բաղդասարյանին»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս