ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Երևանին և Բաքվին կոչ են արել վերսկսել բանակցությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ են անում Հայաստանին և Ադրբեջանին շուտափույթ սկսել արցախյան հակամարտության կարգավորման հարցով բանակցությունները: Այս մասին Բաքվում հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ռուս համանախագահ Իգոր Պոպովը:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է համանախագահներին:

«Հանդիպման ժամանակ Պոպովը հայտարարել է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հակված են արցախյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ու կոչ են անում կոնֆլիկտող կողմերին շուտափույթ սկսել բանակցությունները»,-նշվում է Ադրբեջանի նախագահի կայքում տեղակայված հաղորդագրության մեջ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ներկայիս իրավիճակն ու հակամարտության կարգավորման հեռանկարները:

Նշենք, որ համանախագահները մարտի 27-ին կայցելեն Երևան:




Լրահոս