126 ընտրատեղամասում ՀԱԿ-ը հանձնաժողովի անդամ չունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորհրդարանական ընտրությունների համար ձեւավորված թվով 2009 տեղամասերից 126-ում «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը հանձնաժողովի անդամներ չի նշանակել: Իսկ «Հայ յեղափոխական դաշնակցությունը» հանձնաժողովի անդամ չի նշանակել մեկ տեղամասային ընտրական հանձնաժողովում:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀԱԿ քարտուղար Սամվել Աբրահամյանը տեղեկացրեց, որ 126 տեղամասերում հանձնաժողովի անդամներ չնշանակելն իրենց կողմից տակտիկական հարց է. «Խնդիրն այդքան ռեսուրսը չէ, ինչքան ընդհանուր տրամաբանության օպտիմալ կառուցումն է, այսինքն՝ մենք հաշվի ենք առնում նաեւ քվեարկության օրը վստահված անձանց:

Մենք մեր լիցենզավորված անձանց մի մասին պահել ենք, որովհետեւ իրենց մասնակցությունն այս ընտրություններում ավելի կարեւորել ենք որպես վստահված անձ: Մենք որոշ տեղերում նպատակահարմար ենք համարում երկու վստահված անձանցով ծածկենք, քան մեկ հանձնաժողովի անդամով»:




Լրահոս