Մանր թերություններ կային, որոնք շտկման կարիք ունեն. Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Մկրտչյանը գոհ է Թուրքիայի մրցաշարի արդյունքներից: «Ես գոհ եմ մեր երկու մեդալներից, բայց տղաները կարող էին ավելին անել: Մանր թերություններ կային, որոնք շտկման կարիք ունեն: Գրեթե բոլորն էլ փորձեցին իրենց ցույց տալ: Մրցաշարը շատ ուժեղ էր, որին մասնակցում էին աշխարհի և Եվրոպայի չեմպիոն մարզիկներ:

Հիմա արդեն փորձելու ենք ամեն մեկին առանձին հանձնարարություններ տալ»,­- «Արմենպրես»-­ի հետ զրույցում ասաց Մկրտչյանը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամներն ավարտեցի ելույթները Թուրքիայում ընթացող օլիմպիական չեմպիոն Յաշար Դողու միջազգայն մրցաշարում` նվաճելով երկու մեդալ: Մրցումային վերջին օրը 65 կգ քաշային կարգում Նարեկ Սիրունյանը հասավ մինչև եզրափակիչ, սակայն զիջեց թուրք Մուստաֆա Կայային և դարձավ արծաթե մեդալակիր: Իսկ 61 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ էր նվաճել Վոլոդյա Ֆրանգուլյանը:




Լրահոս