«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Հովիկ Աբրահամյանն այս օրերին կրկին ի մի է հավաքել մարզի յուր հավատարիմ գյուղապետերին, հանդիպմանը մասնակցել է նաեւ եղբայր Ջոնիկը: Արգամիչն ասել է, որ ապրիլի 3-ին արթնանալու ենք բոլորովին այլ Հայաստանում, «տեսեք` ինչեր են լինելու»:
Խնդիրը կոնկրետ դեպքում առնչվում է ընտրություններում ԲՀԿ-ի հաղթանակին, որին եթե խորհրդարան մտած եւս երկու ուժ գումարվի, ապա կարող են ստեղծել սեփական կառավարություն` սեփական վարչապետով:
Ասում են նաեւ՝ Հովիկ Աբրահամյանը վերջերս ցանկացել է հանդիպել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, սակայն աուդիենցիա չի ստացել»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: