ՖՈՏՈ. Անպարկեշտ և թանկ իրեր, որոնք ապացուցում են՝ գեղեցիկ ապրել չես արգելի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Որոշ իրեր զարմացնում են ոչ միայն դիզայնով կամ օրիգինալությամբ, այլ անպարկեշտ բարձր գնով:

Անհավանական թանկարժեք իրեր առօրյա կյանքից, որոնք պետք է գոնե մեկ անգամ տեսնել:

Ադամանդե ծծակ

Աշխարհում ամենաթանկ ծծակը պատրաստված է սիլիկոնից, սպիտակ ոսկուց և 280 ադամանդներից: Այն արժե 17 հազար դոլար:

Ոսկե iPhone 

Սա պարզապես iPhone 6 չէ, այլ VIP-սմարթֆոն՝ պատված ոսկիով և ադամանդներով: Արժե 48 միլիոն դոլար:

Ոսկիով և թանկարժեք քարերով զարդարված մահճակալ

Ստյուարտ Հյուջեսի հեղինակային մահճակալը արժե ոչ ավել, ոչ պակաս՝ 6,3 մլն դոլար: Մահճակալի շրջանկը պատրաստված է հացենու լավագույն սորտերից, շագանակի և կեռասի ծառերից: Զարդարված է 24-կարատանոց ոսկիով, ինչպես նաև ադամանդներով և այլ թանկարժեք քարերով:

Louis Vuitton պահպանակ

Այս շքեղությունն արժե 68 դոլար: Աշխարհում ամենաթանկ պահպանակն է համարվում: Ընդ որում, այն արտադրում է ոչ թե հայտնի բրենդը, այլ վրացի դիզայներ Իրակլի Կիզիրիան:

Փոշեկուլ Swarovski-ի բյուրեղներով 

Այն պատահական չէ հայտնվել Գինեսի ռեկորդների գրքում, քանի որ աշխարհում ամենափայլուն փոշեկուլն է: Արժե 20 հազար դոլար:

Ոսկե հեծանիվ

Պատված է 24-կարատանոց ոսկիով, արժե 400 հազար դոլար:

Անձրևանոց կոկորդիլոսի կաշվից 

Կոկորդիլոսի կաշվից անձրևանոցն արժե 5 հազար դոլար: Այն արտադրում է Billionaire Couture բրենդը:

Էլեկտրական անիվներով ճամպրուկ

Արժե 20 հազար դոլար: Այն պատրաստված է ամենաէկզոտիկ նյութերից. ձիու մազ, սև ծառ, մագնեզիում, ալյումին, տիտան, ածխածնի մանրաթել, կաշվի այլ տեսակներ:

Ոսկե կոշկաքուղեր

Mr Kennedy ընկերության ոսկե կոշկաքուղերն արժեն 19 հազար դոլար:

Բոնուս՝ կապույտ պելմեններ

Ամենաթանկ պելմենները կարելի է փորձել Նյու Յորքի Golden Gates ռեստորանում 4400 դոլարով:




Լրահոս