ArmLur.am-ը ապրիլի 2-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքների և այլն շուրջ զրուցել է ՀՀ Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանի հետ:
-Պարոն Սադոյան, ինչպե՞ս եք գնահատում ապրիլի 2-ի տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքները:
-Մինչև ընտրությունները ես հայտարարեցի, որ իմ կարծիքով բոլոր միամիտները, որոնք լուրջ սպասումներ ունեն այս ընտրությունների, ամենայն հավանականությամբ, կհիասթափվեն, որովհետև ամեն ինչ կընթանա նույն հունով՝ ինչ-որ անցյալում էր եղել: Ինչպես տեսնում եմ իրականությունը շատ մոտ էր իմ ասածին: Կուսակցությունները, դաշինքմերը փորձում էին այլ մեթոդներով տանել քարոզչությունը, ասեմ որ այս ընտրություններին նույնիսկ իմ սպասումներից ավելի լայն հնարավորություններ էր տրված կուսակցություններին, դաշինքներին իրենց կարծիքն արտահայտելու:
Ինչ վերաբերվում է այն բարդ մեխանիզմին, որ քվեարկության ընթացքում ստեղծվել էր, մատնահետքեր և այլն, բնական է որոշակի թերություններ ուզած-չուզած պետք է ունենար, առաջին անգամ էր կիրառվում: Որ մի բան արվել է, ինձ թվում է անպայման արվել է: Բայց ոնց է արվել, ինչ չեմ կարող ասել, քանի փաստեր չունեմ:
-Կոնգրես-ՀԺԿ դաշինքը դիմել է Սահմանադրական դատարան՝ ընտրությունները բողոքարկելու համար: Նրանք որևէ արդյուքնի կհասնեն Ձեր գնահատմամբ:
-Չեմ էլ կարող մտածել, թե ՍԴ գնալուց ինչ են ասելու: Շատ հարցեր կան, որ կարևոր են, բայց պատճառ չի որ ՍԴ որոշում ընդունի: Այդ տեսակետից կարծում եմ, որ այսօրվա քաղաքական ուժերը լուրջ հասկանան այն, ինչ ես դեռ ընտրություններից առաջ ասել էի. այս ճանապարհով լուրջ փոփոխություններ հնարավոր չի անել: Պետք է այլ ճանապարհ ընտրվի: Այլ ճանապարհի մասին ես առաջարկություններ արել էի, ցավոք սրտի արձագանքները դե քիչ են:
-Ինչ ճանապարհի մասին է խոսքը: Կմնարամասնե՞ք:
-Հայաստանում ստեղծվել է բարոյահոգեբանական այնպիսի իրավիճակ, երբ քվեարկողների 90 տոկոս մտածում է մեկ է կեղծելու են, և այդ պատճառով պատրաստ են նույնիսկ փոքր նյութական շահի համար իրենց ձայնը վաճառել: Մենք առաջարկում են լրիվ ուրիշ լուծում: Լուծումը հետևյալն է, քանի որ աշխարհում կա մոտ 11-12 մլն հայ և աշխարհի հայությունը ապրելով ժողովրդավարական երկրներում, պատրաստ են իրենց զանգվածային մասնակցությունը ցույց տալ եթե կազմակերպող լինի և եթե հնարավոր լինի ստեղծել ազգ-կազմակերպություն աշխարհով մեկ, որի մայրաքաղաք պետությունը լինի ՀՀ-ն, ապա ազգ -կազմակերպությունը կամաց- կամաց կստիպի, որպեսզի ՀՀ-ն դառնա ժողովրդավարական:
Արփինե Թովմասյան