ԱԺ-ում, դեռ մանդատները չստացած, կրկին սկսել են բաժանել արջի մորթին. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԱԺ-ում, դեռ մանդատները չստացած, կրկին սկսել են բաժանել արջի մորթին: ՀՀԿ կանայք` «չոլկաները» հետ սանրած, զբաղված են ոչ միայն հանձնաժողովի նախագահ դառնալու սրբազան պատերազմով, այլեւ փորձում են լավ սենյակներ ձեռք բերել: Ոչ միայն ՀՀԿ կանայք, բոլոր նրանք, ովքեր անցնող գումարման նստաշրջանում առանձնապես գոհ չեն եղել իրենց սենյակներից, փորձում են «Լաչինի միջանցքով» (այդպես է կոչվում ԱԺ նոր կորպուսը հնին կապող երկար միջանցքը) սահել դեպի դահլիճամերձ տարածք: Բանն այն է, որ ՕԵԿ ֆրակցիան լավագույն տեղում էր նստում` ֆոյեին կից, դահլիճին շատ մոտ, հիմա «նորագիրներ-շուստրիները» փորձում են ձեռք գցել այդ սենյակները` բանակցելով ԱԺ գործերի կառավարչի հետ: Ի դեպ, սենյակների պակաս այս անգամ չի լինելու՝ նախկին 131-ի փոխարեն ընդամենը 105 պատգամավոր է, եւ բոլորին լիուլի կբավարարի»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս