Սպիտակ տունը Ցեղասպանություն բառի հոմանիշ է փնտրում Թրամփի ելույթի համար. Boston Globe

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սպիտակ տան «խեղճ» ելույթ գրողներն այս օրերին բավականին հոգնած տեսք ունեն, նրանց խնդիրն է շրջանցել «ցեղասպանություն» տերմինը՝ նկարագրելով 1915թ. իրադարձությունները, գրում է հայկական ծագում ունեցող ամերիկացի հայտնի գրող Քրիս Բոհջալյանն իր հոդվածում՝ հրապարակված Boston Globe-ում:

«Այդ ողբերգական իրադարձության կապակցությամբ նախագահ Թրամփն ամենայն հավանականությամբ կօգտագործի մեկ այլ բառ՝ խուսափելով «ցեղասպանություն» տերմինից, քանի որ Ամերիկան չի ցանկանում ռիսկի տակ դնել Թուրքիայի հետ հարաբերությունները»,-գրում է Բոհջալյանը:

Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ի իշխանությունները պետք է հետևեն Գերմանիայի Բունդեսթագի օրինակին, որը 2016թ. հունիսին պաշտոնապես ճանաչեց և դատապարտեց Օսմանյան կայսրությունում հայերի Ցեղասպանությունը:

«Հայոց ցեղասպանության հերքում պատմաբանները մարդկության դեմ հանցագործության վերջին փուլն են համարում»,-Boston Globe-ում իր հոդվածում հիշեցնում է հայտնի գրողը:




Լրահոս