Կատալոնական «Բարսելոնա»-ի ղեկավարությունը հարձակվող Լիոնել Մեսսիին առաջարկել է երկարաձգել պայմանագիրը մինչև 2021 թվականի ամառը:
«TV3»-ը հայտնում է, որ ապրիլի 21-ին կատալոնական ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն հանդիպել է ֆուտբոլիստի հայր և գործակալ Խորխե Մեսսիի հետ: Մեսսիին նրանք առաջարկել են տարեկան մոտ 30 մլն եվրո «մաքուր» աշխատավարձ: