Տարեցտարի ավելանում է այն մարդկանց թիվը, ովքեր տառապում են ծանր հիվանդությամբ, որից ամենավտանգավորը քաղցկեղն է: Գիտնականներին վաղուց հայտնի է, որ սնունդը մեծ ազդեցություն է ունենում այդ հիվանդության զարգացման վրա:
Ահա այն վտանգավոր մթերքների ցանկը, որոնք պետք է իսպառ վերացնեք ձեր սննդակարգից:
Պահածոյացված տոմատ
Այսպիսի պահածոյացված մթերքներիր մասին առաջին տարին չէ, որ հայտարարություններ են արվում: Ամենավտանգավորը համարվում է լոլիկը, քանի որ տարայի հետ շփման մեջ մտնելով վտանգավոր արտանետումներ են լինում:
Գազավորված ըմպելիքներ
Այս ըմպելիքների վտանգավորության մասին ևս մշտապես խոսվում է:
Մարգարին
Առաջին հերթին վատ է անդրադառնում լյարդի վրա: Մարգարինը պարունակում է այնպիսի տարրեր, որոնցից մեր օրգանիզմը դժվարությամբ կազատվի:
Վերամշակված միս
Ամերիկկյան ինստիտուտի հետազոտությունները հաստատել են, որ վերամշակված կարմիրը միսը բարձրացնում է քաղցկեղի առաջացման հավանականությունը:
Փքաբլիթներ
Քաղցր և փափուկ քաղցրեղենն իր մեջ պարունակում է միանգամից 3 վտանգավոր բաղադրիչ՝ շաքար, սպիտակ ալյուր և յուղ, որոնց հիման վրա պատրաստվում են:
Երշիկեղեն
Այս սննդամթերքն անխնա վնասում է մեր օրգանիզմը: Գիտնականները վստահեցնում են, որ մարդիկ, ովքեր օրական 160 գրամ ապխտած երշիկ են ուտում, 44 տոկոսով բարձր հավանականություն ունեն քաղցկեղով հիվանդանալու: