«Հրազդան» մարզահամալիրը չի կարող մասնավորեցվել. Աշոտ Աղաբաբյանը` կառավարության որոշման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրազդանի» մարզահամալիր ՓԲԸ-ն և այլ ընկերություններ ընդգրկված են «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների» ծրագրի մեջ:

ArmLur.am-ի հետ զրույցում «Հրազդան» տոնավաճառի ու մարզադաշտի սեփականատեր, ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը հայտնեց, որ որոշման դեմ դիմում կներկայացնի:

««Հրազդան մարզահամալիրը»-ը հանդիսանում է Հրազդան կենտրոնական մարզադաշտի  անբաժանելի մասը, որը մեր պահուստային մասն է, և այն երկու տարով վարձակալված է «Հրազդան» ստադիոնի կենտրոնական մարզադաշտի կողմից: Մտել է մասնավորեցման ցուցակի մեջ շատ վաղուց և պետք է սեփականաշնորհվեր «Հրազդան» ստադիոնին, բայց գները բարձր էին. 97 մլն  էր գնահատված մարզահամալիրը, իսկ դրա պահուստային դաշտը կազմում է 5-6 մլն դրամ: Դա այն ժամանակ առանձնացրեցին և տվեցին 50 տարվա վարձակալման»,- մեկնաբանեց Աղաբաբյանը` միաժամանակ պարզաբանելով, որ կառույցը, որը սնանկացման եզրին է, չի կարող մասնավորեցվել:

Նրա խոսքով՝ քանի որ մարզահամալիրն ընդգրկված էր մասնավորեցման ծրագրի մեջ, այդ իսկ պատճառով էլ կառավարությունն այն հանել է վաճառքի. «Մենք նամակ կուղարկենք կառավարություն՝ վարչապետին, որ այն մասնավորեցման ցուցակից դուրս գա, քանի որ դա «Հրազդան կենտրոնական մարզադաշտի» անբաժանելի մասն է և 50 տարով վարձակալման է տրված»:

Նախկին պատգամավորի փոխանցմամբ՝ անցել է 18 տարի, և ողջ ընթացքում իրենք մարել են բոլոր վարձավճարները. «Անգամ ներդրում է արվել մոտ 200 հազար դրամի: Այդ վճարումներն արել է ֆուտբոլի ֆեդերացիան, որը մեզ պարտք էր, և մենք պայմանագիր ենք կնքել` 20 տարով վարձակալության տալ երկրի հավաքական թիմի համար»:

Լիդա Եղիազարյան 




Լրահոս