ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գերմանիայում զգուշանում են Էրդողանի այցից. նոր բախումներն անխուսափելի են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիայի իշխանությունները դեմ են արտահայտվել, որպեսզի G20 գագաթաժողովին, որը տեղի կունենա Համբուրգ քաղաքում` հուլիսի 7-8-ին, ժամանեն նաեւ Վաշինգտոնում ցուցարարների նկատմամբ բռնություն գործադրած Թուրքիայի նախագահ Էրդողանի թիկնապահները: Այդ մասին գրում է Die Welt պարբերականը:

Ըստ աղբյուրի` կառավարության ներկայացուցիչներն այդ մասին խորհրդարանականներին իրազեկել են Բունդեսթագի փակ նիստի ընթացքում:

Գերմանիայի հատուկ ծառայությունները նաեւ զգուշանում են, որ Էրդողանի ժամանումը կարող է բախումներ առաջացնել նրա կողմնակիցների եւ հակառակորդների միջեւ, այդ թվում` թուրքական սփյուռքի եւ քրդերի մասնակցությամբ:




Լրահոս