Ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն, միջազգային կարգի սպորտի վարպետ Սերգեյ Պետրոսյանի դին հայտնաբերվել է Կրասնոդարի մարզի Գարյաչի Կլյուչ քաղաքի գետում: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ը, այդ մասին ֆեյսբուքյան իր էջի միջոցով տեղեկացրել է քաղաքապետ Իվան Ֆեդորսկին:
Ռուսասսատնի քննչական կոմիտեի Կրասնոդարի մարզի քննչական վարչությունից տեղեկացրել են, որ մարզիկի դին հայտնաբերվել է քաղաքով անցնող գետում հուլիսի 24-ին:
Պետրոսյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն 2007 թվականին Ստրասբուրգում և 2008-ին՝ Լինյանոյում: