Սամվել Բաբայանի տեսակցության արգելքը հանվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց  Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատական նիստը: Նիստի ժամանակ դատավոր Արշակ Վարդանյանը մերժեց Սամվել Բաբայանի գույքի արգելանքը վերացնելու, ինչպես նաև խափանման միջոցը փոխելու միջնորդությունը:

Դատավորը բավարարեց միայն ընտանիքի անդամներին տեսակցելու արգելքը հանելու միջնորդությունը: Դատական նիստն ավարտվեց, հաջորդ նիստը նշանակվել է սեպտեմբերի 4-ին:




Լրահոս