ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արփի լիճը ՀԷԿ-երի պատճառո՞վ է դատարկվում. ինչով են զբաղված պատկան մարմինները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Շիրակի մարզում գտնվող Արփի լիճը դատարկվում է. ահազանգում են բնապահպանները: Նրանց խոսքերով՝ Արփի լճից ոռոգման պատրվակով բաց թողնվող ջուրը հիմնականում ուղղվում է փոքր ՀԷԿ-երի աշխատանքին, ինչի արդյունքում լճի ծավալը մի քանի անգամ նվազել է: Սակայն պատկան մարմինները շտապում են հայտնել, որ ստեղծված իրավիճակի պատասխանատուն եղանակային պայմաններն են:

Հայաստանյան բնապահպանները մտահոգված են, քանի որ ՀԷԿ-երը բնությունն անխնա են շահագործում: Փոքր ՀԷԿ-երի շահագործման արդյունքում խախտվում է գետերի ջրային հաշվեկշիռը, գետաբերաններին ձվադրող ձկնատեսակներն են ոչնչանում, իսկ հարակից համայնքների բնակիչները զրկվում են ոռոգման ջրից:

Այս իրավիճակն է ստեղծվել նաեւ Արփի լճի դեպքում: Նշենք, որ Արփի լիճը գտնվում է «Արփի լիճ» ազգային պարկի կազմում: «Արփի լիճ» ազգային պարկի աշխատակիցների խոսքերով՝ եթե աշնան եւ ձմռան ամիսները տեղումնառատ լինեն, ապա լճի նախկին ծավալը հնարավոր է՝ վերականգնվի:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս պահին լճից բացթողումը դադարեցված է: Բայց չնայած սրան՝ տեղումների բացակայության հետեւանքով լիճը սնուցող լեռնային 5 գետակները գրեթե ցամաքել են:

Տեղեկացնենք, որ ցամաքել է նաեւ հայ-թուրքական սահմանին գտնվող Ախուրյանի ջրամբարը: Ախուրյան գետից եւ Ախուրյանի ջրամբարից Հայաստանն ու Թուրքիան պայմանագրով օգտվում են 50/50 սկզբունքով: Նշենք, որ սեպտեմբերի 15-ից մինչ օրս հայկական կողմը դադարեցրել է ջրառը ջրամբարից, մինչդեռ թուրքական կողմը շարունակում է այն իրականացնել:

Մանրամասները՝  տեսանյութում

Սյունէ Համբարձումյան




Լրահոս