Քաղաքապետարանի բաժնի պետի գործը հասավ ՀՀ վճռաբեկ դատարան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության տարածքային բաժնի պետ Արամայիս Ավետիսյանի գործը հասել է ՀՀ վճռաբեկ դատարան: Հիշեցնենք, որ դեռեւս 2016 թվականի դեկտեմբերի 8-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից կալանավորվել էր Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության տարածքային բաժնի պետ Արամայիս Ավետիսյանը: Նա մեղադրվում էր խարդախության մեջ:

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը նրան դատապարտեց մեկուկես տարվա պայմանական ազատազրկման, սակայն մեղադրող դատախազը դիմել էր ՀՀ վերաքննիչ դատարան՝ պահանջելով, որ Արամայիս Ավետիսյանը մնա կալանքի տակ: Վերաքննիչ դատարանն էլ բավարարել էր դատախազի բողոքը: Եվ հիմա էլ գործը ուղարկվել է ՀՀ վճռաբեկ դատարան, այս անգամ քաղաքապետարանի նախկին աշխատակից Արամայիս Ավետիսյանն է բողոք ներկայացրել՝ խնդրելով իրեն ազատ արձակել:




Լրահոս