Հարկային տեսուչը ավտոպահեստամասերի խանութի տիրոջը սպառնացել է ստուգումներ իրականացնել և կաշառք է պահանջել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի Գյումրու հարկային տեսչության աշխատակցի կողմից կաշառք պահանջելու և ստանալու վերաբերյալ Շիրակի մարզի բնակիչ Ռ. Շ.-ից ստացված հաղորդման հիման վրա:

Այսպես, Ռ. Շ.-ն Հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել, որ ՀՀ ԿԱ ՊԵԿ Գյումրու տարածքային հարկային տեսչության ավագ տեսուչ Ա. Հ.-ն 2016 թ.-ի հունվարին այցելել է իրեն պատկանող, Շիրակի մարզի Աշոցք գյուղում գտնվող ավտոպահեստամասերի խանութ և պահանջել յուրաքանչյուր ամիս տալ 20.000 ՀՀ դրամ կաշառք՝ սպառնալով, որ հակառակ դեպքում խանութում ստուգումներ կիրականացնի և կտուգանի ձեռնարկատիրոջը:

Ռ. Շ.-ն, վախենալով հարկային տեսուչի սպառնալիքներից, 2016 թ.-ի փետրվարից մինչև 2017թ.-ի ապրիլը հիշյալ հարկային տեսուչին տվել է ընդհանուր 115.000 ՀՀ դրամ կաշառք:

ՀՀ ԿԱ ՊԵԿ պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից կաշառք պահանջելու և նրան կաշառք տալու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ 311-րդ և 312-րդ հոդվածների 1-ին մասերով:

Կատարվում է նախաքննություն:




Լրահոս