Հայաստան կժամանի Միացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկաների հարցերով պետնախարարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 26-28-ը Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան կայցելի Միացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկաների հարցերով պետնախարար Ալեն Դանքնը։ Հայաստանի ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ Ա. Դանքնին կընդունի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Միացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկաների հարցերով պետնախարար կհանդիպի Աժ նախագահ Արա Բաբլոյանին և ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին։

Սեպտեմբերի 27-ին նախատեսված են Էդվարդ Նալբանդյանի և Ալեն Դանքնի բանակցությունները, որոնց արդյունքներով նախարարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:




Լրահոս