«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Այս համաստեղության տակ ծնվածների հգամար շաբաթը հագեցած կլինի դրամատիկ իրադարձություններով:
Երկուշաբթին ծանր օր է: Հյուսիսային պողոտայի բնակարանի լողավազաններից մեկը կխցանվի: Անմիջապես մարտական տագնապ կհայտարարեք:
Երեքշաբթի օրը՝ հանդիպում կորսանտներևի հետ: Լավագույն հարց տվողին հրավիրեք տուն՝ խցանումը վերացնելու: Չորեքշաբթի օրը ևս 100 մլն դոլարի վարկ վերցրեք՝ գեներալների ավտոմեքենաների անվադողերն արդիականացնելու նպատակով: Հինգշաբթին բարենպաստ է ուսանողների տարկետման իրավունքը վերացնելու համար:
Ուրբաթ օրը նոր օրենք այն մասին, որ զինվորների ծնողները պարտավոր են բանակի մարտունակության բարձրացման նպատակով ավելի որակյալ գուլպաներ ուղարկել իրենց որդիներին»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: