ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ՝ հնարավոր է արդյո՞ք անձի գույքային պարտավորությունների համար դատական կարգով բռնագանձում տարածվել պարտադիր կուտակային միջոցների վրա, եթե անձի կենսաթոշակային տարիքը դեռ չի լրացել:
Ռուբեն Ասլանյան (60 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ո՛չ: Մինչեւ անձի 63 տարին լրանալն անձի գույքային պարտավորությունների համար պարտադիր կուտակային միջոցների նկատմամբ բռնագանձում տարածվել չի կարող: Այսինքն՝ եթե անձն ունի գույքային պարտավորություններ բանկի կամ որեւէ այլ անձի հանդեպ եւ չունի բավարար գույք՝ իր պարտավորությունները կատարելու համար, ապա միեւնույն է՝ նրա պարտադիր կուտակային միջոցների վրա բռնագանձում չի կարող տարածվել: Անձի գույքային պարտավորությունների համար դատական կարգով բռնագանձում կարող է տարածվել պարտադիր կուտակային կենսաթոշակի վրա՝ 63 տարեկան դառնալուց հետո, կուտակային կենսաթոշակը ստանալու փուլում:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Կարելի է ասել՝ նշված օրենքը սահմանողները փոքր-ինչ բարի են գտնվել. բռնագանձում չի տարածվում կենսաթոշակային տարիքը չլրացած քաղաքացիների կուտակային միջոցներին: Գոնե այս դեպքում նրանք մի փոքր ավելի ժամանակ ու հնարավորություն կունենան՝ լուծելու իրենց գույքային պարտավորությունները: