ՀՀ սահմանում 19-ամյա զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել. վիճակը ծանր կայուն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սույն թվականի դեկտեմբերի 11-ին, ՀՀ սահմանի հյուսիս-արևելյան հատվածում, մարտական
հերթապահության ժամանակ ականապայթյունային վնասվածք է ստացել շարք. Արթուր Գարիկի Դանիելյանը (ծնվ. 1998թ.):

Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Ներկայումս զինծառայողը գտնվում է Բերդի հոսպիտալում, վիճակը ծանր կայուն է:




Լրահոս