ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 25-ին ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Դեկտեմբերի 25-ի գիշերը ժամանակ առ ժամանակ, դադարներով սպասվում են տեղումներ և մառախուղ: 25-ի ցերեկը, 26-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Փակ է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է: Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում բուք է, առկա են տեղումներ ձյան տեսքով: Ելնելով սպասվող անբարենպաստ եղանակային պայմաններից` բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
ՌԴ ԱԻՆ Հարավային Օսեթիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կան կուտակված 282 տրանսպորտային միջոց, որից 247-ը բեռնատար, 32 մարդատար ավտոմեքենա և 3 ավտոբուս:
***
Դեկտեմբերի 25-ին, ժամը 01:04-ին ահազանգ է ստացվել, որ Սոտք-Քարվաճառ ավտոճանապարհին ավտոմեքենաներ են արգելափակվել ձյան շերտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ձնաբքի պատճառով ավտոմեքենաները հնարավոր չէ դուրս բերել աարգելափակումից:
Փրկարարները 7 քաղաքացու տեղափոխել են առաջնային օգնության կետ և ցուցաբերել համապատասխան օգնություն։
Ժամը 04:30-ից սահմանվել է հերթապահություն: