Հունվարի 3-ին, ժամը 09:15-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Մեծ Պարնի գյուղի գյուղապետարանում տեղի է ունեցել պայթյուն:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ մասամբ փլուզվել են շինության (կառուցվել է 2012 թ., ընդհանուր մակերեսը՝ մոտ 269 քմ, 13 սենյակ) միջնապատերը (մոտ 140 քմ) և կոտրվել ապակիները:
Ստացված տեղեկությունը փոխանցվել է Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում տարածքային կառավարման և զարգացման նախարարության ու ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի ներկայացուցիչներին, «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենին