Արված չէ այս կամ այն անձի համար. Շարմազանովը՝ ԱԱԽ-ի փոփոխության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ ԳՄ նիստի ընթացքում ամփոփվել են Սերժ Սարգսյանի՝ Ֆրանսիա կատարած այցի արդյունքները, ինչպես նաև ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր: Այս մասին  նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա նշեց, թե նիստի ժամանակ նաև ամփոփել են օրեր առաջ խորհրդարանում ապրանքների թանկացմանն ուղղված լսումների արդյունքները:

Անդրադառնալով ԱԱԽ մասին օրենքի փոփոխությանը և այն դիտարկմանը, որ սա արվում է Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու իսկ առաջին փոխվարչապետինն էլ Կարեն Կարապետյանի համար, Շարմազանովը նշեց. «Ասեմ հետևյալը, ապրիլից հետո վարչապետի ընտրության, նշանակումների հարց մինչև օրս մենք չենք քննարկել: ԱԱԽ մասին օրենքը, թե կառավարության կառուցվածքի մասին օրենքը, թե առաջին փոխվարչապետի առկայությունն արված չէ այս կամ այն անձի համար: Սա արվում է հիմքում ունենալով երկրի արդյունավետ կառավարությունը», – նշեց նա , հավելելով, որ մնացած հարցերը կքննարվի խորհրդարանում:

Շարմազանովը հավելեց, որ կառավարության ձևավորումը տրված է ՀՀԿ-ին և ՀՅԴ-ին և նրանք ունեն քաղաքական լեգիտիմություն, որպեսզի ապրիլից սկսած նոր կառավարություն ձևավորեն այնպես, ինչպես իրենք գտնում են օգտակար:




Լրահոս