Եղանակը նոր անակնկալներ է պատրաստել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանի փոխանցմամբ` վաղվանից սկսած՝ մինչև փետրվարի 3-ը ներառյալ, այսօրվա հետ համեմատած, օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով: Լոռվա, Տավուշի, Սյունիքի, Արցախի հատվածներում՝ 14-15 աստիճանով բարձրացում կլինի:

«Արդյունքում, արդեն, փետրվարի 3-ին Սյունիքի հովտային գոտում ցերեկային ժամերին կունենանք մինչև 17 աստիճան տաքություն, Տավուշում՝ մինչև 15, Արարատյան դաշտում՝ մինչև 11 աստիճան տաքություն»,- հավելեց Սուրենյանը։




Լրահոս