Տավուշի մարզի դատավորների շրջանում, ովքեր քննում են քրեական գործեր, դժգոհություն կա մարզի դատախազության աշխատակիցներից: Դատական շատ նիստեր չեն կայանում դատախազների բացակայելու պատճառով: Տավուշի մարզի դատախազության աշխատակիցները դատական նիստերի օրերին դատախազության համակարգում կայացող տարբեր խորհրդակցությունների, ժողովների են մասնակցում կամ էլ անձնական պատճառաբանություններով չեն ներկայանում նշանակված դատական նիստերին: Դրա հետեւանքով դատական նիստերը երկար, ամիսներով ձգձգվում են:
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում: