ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյան իր տնօրինության տակ երկու բնակարան ու մեկ առանձնատուն ունի. «Փաստ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ ԿԱ ՊԵԿ Փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն–վարչության պետի տեղակալ Վախթանգ Սիսակյանի՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2017 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա երկու բնակարան ունի:

Բացի երկու բնակարաններից՝ Սիսակյանի սեփականությունն է համարվում նաև առանձնատունը: Շարժական գույք չունի: Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են միայն 7 միլիոն 200 հազար դրամ: Իսկ նախորդ տարվա սկզբից մինչ այդ օրն ընկած ժամանակահատվածում ստացած եկամուտները կազմել են 4 միլիոն 845 հազար դրամ ու գոյացել 3 միլիոն 654 հազար դրամ աշխատավարձից և 1 միլիոն 160 հազար ու 30 հազար դրամ գումարից, որոնք նշված են որպես այլ եկամուտ:

Շարունակությունը՝  թերթի այսօրվա համարում:




Լրահոս