Միլանի «Ինտերի» արգենտինացի հարձակվող Մաուրո Իկարդին հրաժարվել է դառնալ գործակալ Մինո Ռայոլայի հաճախորդը և այնուհետև տեղափոխվել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»:
Ինչպես տեղեկացնում է «Corriere dello Sport»-ը, գործակալը պնդում էր, որ արդեն առաջարկ ունի մանչեսթերցիներից: Սակայն հարձակվողը որոշել է մերժել Ռայոլային և շարունակել վստահել իր կնոջը՝ Վանդա Նարային:
Իտալիայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 22 խաղում Իկարդին մասնակցել է 22 հանդիպման, դարձել 18 գոլի հեղինակ: