«Փաստ» թերթը գրում է. «Խորհրդային և ռուսական հանրահայտ ռեժիսոր, Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտի (ГИТИС) դասախոս Մարկ Ռոզովսկուն օրերս մեղադրել են սեքսուալ ոտնձգության համար, ռուսական «Прямой эфир» հաղորդման ժամանակ ադրբեջանուհի դերասան Ֆաթիմա Աբասկուլիևան հայտարարել է, որ 12 տարի առաջ, երբ ինքը «Միսս Ադրբեջան» գեղեցկության մրցույթում հաղթել էր, իրեն «անհասկանալի» պայմաններում իրենից անկախ կենակցել է Մարկ Ռոզովսկու հետ, ով այն ժամանակ իր դասախոսն էր:
Հետաքրքիր է, որ Ֆաթիման այս ամենը զարմանքով է ասում. «Ես չգիտեմ, թե ինչպես պատահեց, որ նրա մոտ հանկարծ լրիվ մերկացած հայտնվեցի»: Այն ժամանակ Ռոզովսկին 69 տարեկան էր:
Նշենք, որ Մարկ Ռոզովսկին հերքել է ադրբեջանուհու պատմածը:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում: