«Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներից մեկում տեղեկացրել էր, որ «Երեւանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ն դատական հայց է ներկայացրել ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանին պատկանող «ՄԱՊ» ընկերության դեմ` պահանջելով 91 մլն դրամ: Ընդ որում, դատարանը մասնակի բավարարել է «ՄԱՊ» ընկերության գույքի վրա արգելանք դնելու մասին միջնորդությունը:
«Ժողովուրդ» օրաթերթը կատարվածի մասին զրուցել է «ՄԱՊ» ընկերության սեփականատեր Ալիկ Պետրոսյանի հետ: Վերջինս պնդել է, թե թյուրիմացություն է եղել: «Պայմանագրերի հետ էր կապված, եւ ամեն ինչ կարգավորվել է»,- ասել է Պետրոսյանը` հավելելով, որ «Երեւանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ն կհրաժարվի դատական հայցից: