Դուք մտածում եք այնպես, ինչպես որոշ թուրքեր, որոնք հերքում են ցեղասպանությունը. Մարտի 1-ի զոհի մայրը՝ Սմբատ Լպուտյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախորդ շաբաթ ավագանու նիստում քննարկվեց Մարտի 1-ին սպանված տասը քաղաքացու հիշատակին արձան տեղադրելու հարցը:

Ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Սմբատ Լպուտյանը մեկնաբանել էր իր դիրքորոշումը` ասելով, որ չի հասկանում, թե ինչ խորդուրդ է իր մեջ պարունակելու հուշարձանը կամ ինչ իմաստ են դրանով փոխանցելու ապագա սերունդներին: Նա համարել էր, որ Մարտի 1-ը սխալ է մեր պատմության մեջ և պետք չէ յուրաքանչյուր սխալ հուշարձան դարձնել:

ArmLur.am-ի հետ զրույցում, մարտի 1-ի զոհերից մեկի՝ Տիգրան Խաչատրյանի մայրը՝ Ալլա Հովհաննիսյանը, անդրադարձավ Լպուտյանի հայտարարությանը:
« Ես լսեցի Լպուտյանի հարցազրույցը: Ասեմ, որ չէի սպասում:

Պարոնը գտնում է, որ հուշարձան չպետք է լինի, քանի որ հաճելի չի լինի ապագա սերունդներին, իսկ ի՞նչ է նշանակում միշտ սխալներ լինում են. դուք սխալը մարդասպանությունից չէ՞ք տարբերում: Ի՞նչ տարբերություն ցեղասպանության և Մարտի 1-ի միջև, տարբերությունը մարդկանց քանա՞կն է: Դուք մտածում եք այնպես, ինչպես որոշ թուրքեր, որոնք հերքում են ցեղասպանությունը: Դուք շատ վիրավորական ձևով եք խոսում մեր ողբերգության մասին, կարծես` մի ոչ կարևոր դեպք է, որը պետք է մոռացության մատնել: Մարդասպանության համար պետք է պատասխան տրվի, պետք է պատմության մեջ ճիշտ արտացոլվեն մարտի 1-ի դեպքերը, որ երբեք չկրկնվեն: Դուք ուզում եք սպիտակ ձեռնոցներով բռնել հանրապետականի ձեռքը և չարյունոտվել: Այդպես չի լինում » – ասաց նա:




Լրահոս