Ամեն ինչ անելու ենք մնացած խաղերում հաղթելու համար. Հենրիխ Մխիթարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոնդոնի «Արսենալի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է Մոսկվայի ԲԿՄԱ-ի հետ հանդիպման մասին Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչում:

«Կարող եմ ասել, որ ԲԿՄԱ-ն հիանալի թիմ է: Այժմ նրանք նոր ֆուտբոլիստներ ունեն: Բոլորը գիտեն, որ Բերեզուցկի եղբայրները 35 տարեկան են, նրանք փորձառու են, ինչն օգնում է լավ խաղալ պաշտպանությունում: Մրցաշարում չեն մնացել հեշտ թիմեր: Դեռ մի քանի հանդիպում ունենք Անգլիայում: Մտադիր ենք ամեն ինչ անել դրանցում հաղթելու համար և ցուցադրելու, թե որ տեղն ենք զբաղեցնում Եվրոպա լիգայում»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է TASS-ը:




Լրահոս