Չինաստանի Գուանսի Չժուան ինքնավար մարզում մինիվենի գետն ընկնելու հետևանքով ութ մարդ է մահացել, ևս մեկը համարվում է անհետ կորած: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ նովոստի-ն, այս մասին տեղի իշխանությունները տեղեկացրել են Weibo սոցցանցի իրենց պաշտոնական էջում:
Միջադեպը գրանցվել է մայիսի 3-ի երեկոյան, երբ մինիվենը, որում 9 չափահաս էր գտնվում, անհայտ պատճառով շուռ է եկել և ընկել գետը։ Փրկարարները շարունակում են որոնողական աշխատանքները։