Շիրակի պետական համալսարանի աշխատակիցը դիմում է Արա Բաբլոյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հարգելի՛ ՀՀ ԱԺ նախագահ պարոն Ա. Բաբլոյան,

Ձեզ է դիմում «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի «Գրադարան-ուսումնագիտական խորհրդատվությունների, նորարարությունների և տեղեկատվական տեխնոլոգիաների» կենտրոնի տնօրեն, «Գործարարության և վարչարարության» և «Հոգեբանության, սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի» ամբիոնների դասախոս Թերեզա Արթուրի Խաչատրյանը: Սույն թվականի մայիսի 10-ին ՀՀ ԱԺ պատգամավոր, «Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական» ինստիտուտի նախկին ռեկտոր Վարդևան Գրիգորյանը, մասնակցելով վերոգրյալ համալսարանի նախկին մի քանի աշխատողների կողմից կազմակերպված ցույցին, համալսարանի դարպասների դիմաց հանրային իր ելույթում հասցրել է ինձ և ևս երկու աշխատողի անձնական վիրավորանք՝ մասնավորաբար իմ հասցեին նշելով հետևյալ միտքը, որ ինձ «… 1000 անգամ ներողություն, փողոցից եմ բերել …»: Սույն նամակով խնդրում և պահանջում եմ հարցին տալ ընթացք՝ քննելով այն ՀՀ Ազգային Ժողովի համապատասխան էթիկայի հանձնաժողովում՝ պարզելու համար, թե որքանո՞վ է հարիր նման բարձր քաղաքական պաշտոն զբաղեցնող անձին և պարզապես որոշակի կենսափորձ, բարոյական բարձր արժեքներից խոսող մարդուն ի լուր աշխարհի վիրավորելու երիտասարդ կադրի արժանապատվությունը՝ չունենալով որևէ հիմնավորում:

Ակնկալում եմ Ձեզանից օբյեկտիվություն և հետևողականություն:

Հարգանքով,

Թերեզա Խաչատրյան

ՇՊՀ Գրադարան-ուսումնագիտական խորհրդատվություններ,

նորարարությունների և ՏՏ կենտրոնի տնօրեն




Լրահոս