ՀՀԿ-ն երեկ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ԳՄ նիստ է անցկացրել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Ս.Սարգսյանը հանձնարարականներ է տվել ՀՀԿ-ականներին` որպես ընդդիմություն խորհրդարանում անելիքների հետ կապված: Նա ասել է, թե ՀՀԿ-ն պետք է լինի կառուցողական ընդդիմություն եւ չպետք է անհարգի քայլերով նոր կառավարության համար անհարմար վիճակներ ստեղծի:
Ըստ մեր աղբյուրների` Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաեւ մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրելու օրը ԱԺ նախկին փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի բացակայությանը: ՍերԺ Սարգսյանն ասել է, թե նրա բացակայությունն անհարգելի է համարում, քանի որ Նաղդալյանը կարող էր գալ ԱԺ, դեմ քվեարկել Փաշինյանին` ապահովելով եւս մեկ «դեմ» ձայն: Նշենք, որ Նաղդալյանը մեկնել էր ԱՄՆ` առողջական խնդիրների հետ կապված, սակայն այդ խնդիրները լուրջ չեն, եւ Սարգսյանն էլ ասել էր, թե Նաղդալյանը կարող էր մեկ օր սպասել: