ԿԳ փոխնախարարը՝ ԵՊՀ ռեկտորի հնարավոր թեկնածու լինելու մասին. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԿԳ նոր փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանին հարցրինք՝ մամուլում գրվեց, որ ԵՊՀ ռեկտորի հնարավոր թեկնածուն Դուք եք, Ձեզ համար է ընթանում այդ «պայքարը», այդպե՞ս է։ «Դա մարդկանց երեւակայության արդյունք է․ այս պահին նման բան չկա, եւ հետո՝ հիշեք, որ ես գիտությունների դոկտոր չեմ, իսկ ԵՊՀ ռեկտորը պետք է դոկտորական կոչում ունենա»։

Իսկ հնարավոր չէ՞ մինչեւ Արամ Սիմոնյանը լավանա, Դուք այդ ընթացքում ստանաք դոկտորական կոչում։ «3 տարի է՝ դոկտորականս գրված-դրված է սեղանի վրա»։ Բա ե՞րբ կպաշտպանեք։ «Եթե այս հեղափոխությունը չլիներ, պատրաստ էի նոյեմբեր-դեկտեմբերին պաշտպանել, իսկ հիմա շատ զբաղված եմ՝ չգիտեմ ինչ կլինի»։

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս