Ինչ է տեղի ունեցել «Նուբարաշենի» բանտում. դատապարտյալները փորձել են բունտ անել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նուբարաշեն ՔԿՀ-ի դատապարտյալները փորձել են բունտ իրականացնել ՔԿՀ-ում` բռնություն կիրառելով ՔԿՀ-ի մասնագետների վրա: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Արման Ջանջուղազյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանքը կրելու ընթացքում դատապարտյալների թվաքանակի հաշվառում իրականացնելու ժամանակ վիճաբանել է հիմնարկի հերթափոխի խմբի գլխավոր մասնագետ Թաթուլ Հակոբյանի եւ նույն հերթապահ խմբի գլխավոր մասնագետ Հրաչյա Նիկողոսյանի հետ խցի դիտանցքը ներսի կողմից չփակելու եւ լույսը չանջատելու վերաբերյալ:

Խոսակցությունը այն աստիճան է թեժացել, որ դատապարտյալը բռնություն է գարծադրել Թաթուլ Հակոբյանի, Հրաչյա Նիկողոսյանի նկատմամբ` նրանց հասցնելով մարմնական վնասվածքներ:




Լրահոս