Սա այն դեպքն է, որ մարդ իր տեսածին չի կարողանում հավատալ: Եթե սա այնպես է, ինչպես տեսանք, որևէ մեկնաբանության կարիք էլ չունի: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրուցների ժամին նշեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ խոսելով ԱԱԾ բացահայտումների մասին, որտեղ ներկայացվում են Մանվել Գրիգորյանի ձերբակալման հիմքերը:
Ռուստամյանը նշեց, թե այս ամենի մեջ վտանգներ է տեսնում: «Ես չեմ պատկերացնում, թե այս ամեն ինչը ինչպես կկարողանանք մարսել, խայտառակություն է, ամոթ», – նշեց նա:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: